Հարց ու պատասխան. Recnac | Wedding Photographer Yerevan

Ի՞նչու ընտրել առանձին լուսանկարիչ և վիդեոգրաֆ։

Մեկ ընդհանուր Production կանչելու դեպքում հաճախ դուք չեք իմանում ինչ արդյունք սպասել վերջում, քանի-որ չգիտեք, թե ովքեր են լինելու այն մասնագետները ովքեր աշխատելու են ձեր հարսանիքին։

Առանձին ֆոտո և վիդեո ընտրելով դուք կարողանում եք խուսափել դրանից և ստանալ ձեր սպասելիքներն արդարացնող ֆոտոներ և ֆիլմ, քանի որ գիտեք թե որ մասնագետին ինչ եք վստահել։

Աշխատո՞ւմ եք վիդեոգրաֆերի հետ համատեղ

Այո, ես համագործակցում եմ տարբեր վիդեոգրաֆերների հետ և անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել նրանց կոնտակտները։

Աշխատո՞ւմ եք պահուստային տեխնիկայով

Ես հասկանում եմ, որ հարսանիքը ձեր կյանքի ամենակարևոր օրերից է, որին շատ երկար եք սպասել ու պատրաստվել։
Տեխնիկայի խափանման դեպքում չենք կարող հարսանիքը մի քանի ժամով դադարեցնել ու սպասել մինչև նոր տեխնիկա բերեն։
Դրա համար ինձ մոտ միշտ ունեմ պահուստային տեսախցիկ, չիպեր և այլն։

Իսկ ֆայլերի հետ խնդիր չունենալու համար նկարահանման ընթացքում նկարները միանգամից պահվում են երկու չիպի վրա։
Նկարահանումից հետո բոլոր նկարները արխիվացվում են երկու տեղով։
Մշակումից հետո մշակված ֆայլերը կրկին արխիվացվում են երկու տարբեր տեղերում։

Ինչպե՞ս ճիշտ ընտրել լուսանկարիչ

Լուսանկարիչ ընտրելիս կարևոր է նախ պատկերացնել, թե ինչ արդյունք եք ստանալու վերջում։ Դրա համար անհրաժեշտ է բացի սոցցանցերում տեղադրված մի քանի հաջող կադրերից նաև նախապես տեսնել տվյալ մասնագետի այլ՝ ամբողջական աշխատանք։

Իմ աշխատանքները կարող եք տեսնել այստեղ։

Նկարները ե՞րբ են պատրաստ լինում։

Ես նկարները ուղարկում եմ առանց ուշացումների՝ անկախ նկարահանումների քանակից, քանի որ աշխատում ենք ես ու կինս միասին։

Ես նկարում եմ, Գոհարը մշակում է և չենք ունենում ուշացումների դեպքեր։

Ինչպե՞ս ճշտել օրվա հասանելիությունը

Օրվա հասանելիությունը ճշտելու համար պարզապես կարող եք կապ հաստատել ինձ հետ ձեզ հարմար տարբերակներից որևէ մեկով։

Ինչպե՞ս է կատարվում ամրագրումը։

Օրն ամրագրելու համար անհրաժեշտ է փոխանցել կանխավճար՝ 20%-ի չափով։